Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պայքարը դառնալու է համահայկական

Պայքարը դառնալու է համահայկական
06.02.2014 | 15:32

Քիչ առաջ «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները քաղաքապետարանի մոտ ավարտեցին այսօրվա երթը` նշելով, որ հակասահմանադրական օրենքի դեմ իրենց պայքարը դառնալու է համահայկական:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը մինչև գործի դատաքննության ավարտը: Կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի` հրահրելով բողոքի մեծ ալիք:
Երթի մասնակիցները գործատուներին կոչ էին անում պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից, իսկ հանրությանը` անտարբեր չլինել և դուրս գալ փողոց:
Ակցիաներ են կազմակերպվելու նաև մարզերում: Հաջորդ երթը նախատեսվում է փետրվարի 8-ին, Վանաձորում:
Այսօր մեկնարկած բողոք-երթը սկսվում էր կառավարության շենքից: Մասնակցում էին 100-ից ավելի քաղաքացիներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ